Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ «ԶՈՀԵՐ» ԵՆՔ

Հունիս 30,2007 00:00

\"\"

Երեկ Ազատության հրապարակում «Այլընտրանքի» ներկայացուցիչ եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած հերթական զանգվածային միջոցառման ժամանակ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝ ի դեմս Ալեքսանդր Արզումանյանի, Արման Բաբաջանյանի, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի, հայտարարեց. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները պոտենցիալ քաղբանտարկյալներ են, եւ այսօր որեւէ մեկը չպետք է մտածի՝ պաշտպանի՞ այդ մարդկանց, թե՞ ոչ: Քաղաքացին պետք է մտածի՝ ինքն իրեն պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետեւ ակնհայտ է, որ կամայականությունը սահման չի ճանաչում: Եթե կամայականությունը կանոն է, ուրեմն մենք ունենք երկու տարբերակ՝ լինել կամայականության սպասարկողը կամ դրա զոհը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել