Երեկ մեկնաբանելով ԱԺ-ում քննարկման դրված օրինագծերը՝ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտին» ասաց, որ «Ա1+»-ի եւ «Ազատության» փակումը նույն գործընթացի շարունակությունն է, եւ գնալով այդ գործընթացն ավելի խիստ դրսեւորումներ է ունենալու, եւ, ի վերջո, նրա կանխատեսմամբ, Հայաստանը վերադառնալու է կոմունիստական դարաշրջան: «Սխալ է, երբ ասվում է, թե այսօր գրաքննություն չկա, որովհետեւ այն վախը, որ ներարկեցին մեզ՝ դա այն նույն սարսափելի գրաքննությունն է, որը բոլոր ԶԼՄ-ներին հեռու է պահում իրականում տեղի ունեցող գործընթացներից: Ես համարում եմ, որ սա դեռ վերջը չէ, եւ դա ավելի լուրջ շարունակություն է ունենալու մամուլի, ազատ խոսքը ճնշելու ուղղությամբ, որովհետեւ ԶԼՄ-ները շատ կարեւոր դեր են խաղալու նախագահական ընտրությունների ժամանակ: Դա հասկանում ենք ե՛ւ մենք, ե՛ւ իշխանությունները», – հայտարարեց Մ. Մովսեսյանը:
Կարդացեք