Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍԵՂՄԵՆ «ՃԻՇՏ ԿՈՃԱԿԸ»

Հունիս 28,2007 00:00

\"\"

Անդրադառնալով այսօր քննարկվելիք «Պետական տուրքի» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում փոփոխություններին, որոնցով, ըստ էությամբ, դադարեցվելու է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Շատ կարեւոր է, թե պատգամավորները ինչ կասեն եւ ինչքանով նրանց ասածը լրացնելու անհրաժեշտություն կառաջանա, եւ երկրորդ՝ ուղղակի ամբողջական գնահատական ես չեմ կարող տալ «Ազատություն» ռադիոկայանին: Իմ եւ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱԺ-ում աշխատող լրագրողների հետ աշխատանքը միշտ շատ նորմալ է եղել եւ եղել է բոլոր ընդունված կանոնների շրջանակներում, այնպես որ, ես «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից որեւէ դժգոհություն չունեմ»: «Առավոտի» հետ զրույցում մի շարք իշխանամետ պատգամավորներ ցավ հայտնեցին, որ այդ ռադիոկայանը կարող է Հայաստանում չհեռարձակվել: Բայց չնայած «նոր, բարեփոխված Սահմանադրությամբ Ազգային ժողովի կշիռն ու նշանակությունը զգալիորեն մեծացել են», կարելի է վստահաբար ասել, որ այդ պատգամավորները սեղմելու են այն կոճակը, որը կհրահանգեն սեղմել նախագահի նստավայրից:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել