Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

Հունիս 27,2007 00:00

\"\"

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել եւ կալանավորվել է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից եւ հետախուզման մեջ գտնվող չորս անձանցից մեկը՝ նախկինում դատապարտված 26-ամյա Թելման Կարապետյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ երկկողմանի փոխհրաձգությանը մասնակցել էին մի կողմից՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը, մյուս կողմից՝ Ռուստամ Սարգսյանն ու Թելման Կարապետյանը: Բոլոր այն ավտոմեքենաները, որոնցից տեղի էր ունեցել փոխհրաձգությունը եւ որոնք մասնակից էին եղել այդ հանցագործությանը, իսկ դրանք պատկանել էին քաղաքապետի եղբոր որդուն՝ «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440, եւ Ռուստամ Սարգսյանին՝ «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222, նաեւ եւս մեկ «Համմեր»՝ 80 LU 600 եւ «ՎԱԶ2109» մակնիշի 007 SO 45 պետհամարանիշներով, ավելի քան մեկ ամիս կալանված են եւ գտնվում են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (լուսանկարում):
Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել