Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ՔՈ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ, ՄԱ՛ՐԴ

Հունիս 22,2007 00:00

\"\"

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ստորագրել է հրամաններ խորհրդարանական մշտական հանձնաժողովների ձեւավորման մասին: Ըստ դրանց, մասնավորապես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվել են Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Լեւոն Սարգսյանը՝ ՀՀԿ-ից: Թերեւս այս հանձնաժողովում ընդգրկվելու համար պարտադի՞ր է դիտվել, որ տվյալ անդամը սեփական փորձով տեղյակ լինի, թե ինչպես են ոտնահարում մարդու իրավունքները, լրագրողների վրա հարձակվում՝ անձամբ կամ
թիկնապահների միջոցով, եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել