Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փողոցներում առեւտուրը եռում է

Հունիս 20,2007 00:00

\"\"Արգելողներն էլ այդ երեւույթի վրա աչք են փակում

Երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը խստիվ արգելել է փողոցային առեւտուրը, բայց չնայած սրան, այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքների փողոցներում առեւտուրը եռում է: Գյուղմթերքից բացի, բացօթյա՝ արեւի տակ, մայթերին վաճառվում է անգամ այնպիսի սննդամթերք՝ մսամթերք, ծովամթերք, սունկ, որոնք պետք է պահվեն սառնարանում, որպեսզի չփչանան ու գնորդի առողջության համար անվտանգ լինեն: Այսօր «մինի» շուկաների են վերածվել Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի, Արաբկիրի Հակոբ Հակոբյան, Ն. Տիգրանյան, Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց, Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցների մայթերը:

\"\"Գյուղացիներն ու վերավաճառողներն իրենց ապրանքը փակ շուկաներում իրացնելու փոխարեն գերադասում են այն վաճառել բանուկ փողոցներում: Առեւտրականների խոսքերով, այդտեղ ապրանքն արագ է սպառվում, տեղի համար էլ շուկայի առեւտրի տաղավարից քիչ են վճարում: Փողոցային առեւտրի վերահսկողներ\"\"ը՝ թաղային իշխանություններն ու ոստիկանները, այս հանգամանքի վրա աչք են փակում ոչ թե այն պատճառով, որ մարդիկ առեւտրով օրվա հացի փող են վաստակում, այլ, ինչպես առեւտրականներն են փաստում, նրանք էլ իրենց շահն ունեն: Մեր հարցին, թե ոստիկաններն ինչո՞ւ են թույլատրում փողոցում առեւտուր անել, Գ. Նժդեհի հրապարակի հարակից մայթին առեւտուր անող վաճառականներից մեկը նկատեց. «Նրանց ամեն օր մուծվում ենք»: Թե ինչքան են «մուծվում», առեւտրականները խուսափեցին պատասխանել, ասելով, թե վախենում են իրենց կքշեն ու անգործ կթողնեն:

Գ. Նժդեհի հրապարակում երեկոյան շրջելիս նկատեցինք, որ շատ ապրանքներ արեւի տակ երկար մնալով՝ գունափոխվել եւ թթվել էին: Այդ էր պատճառը, որ առեւտրականները օրվա ավարտին զգալի զեղչեր էին անում:

Օրինակ, առավոտյան ելակի մեկ կգ 600-800 դրամ է, իսկ երեկոյան՝ կիսաթթված վիճակում վաճառվում էր 250-300 դրամով: Որպես կանոն, այդ «մինի» շուկաներում սննդամթերքը վաճառվում է հակահիգիենիկ պայմաններում՝ գետնին դրված, ինչի հետեւանքով փողոցի փոշին, կեղտն ու միջատները նստում են մթերքի վրա:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի ղեկավար Կարեն Գեւորգյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը ոչ մի լծակ չունի փողոցային առեւտուրն արգելելու. «Մենք ընդամենը ահազանգում ենք թաղապետարաններ եւ արձանագրում երեւույթը, բայց տուգանք եւ տույժ սահմանում են թաղապետարանները: Մի քանի անգամ նամակ ենք գրել թաղապետարաններին ու տեղեկացրել՝ որ ոչ սահմանված վայրերում ապրանքներ են վաճառվում, բայց պատասխան չենք ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930