Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ԱՎԵԼԻ ՉԻ՞ ԾԱԽՍՎԵԼ

Հունիս 20,2007 00:00

Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում եւ միայն ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի անդամ Ֆելիքս Խաչատրյանի առարկությամբ ի գիտություն ընդունվեց ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով մասնակցած կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերի ստուգման արդյունքները:

Դրանցում, ըստ պատկան ծառայության տրամադրած տեղեկանքի, որեւէ խախտում չէր հայտնաբերվել, չնայած այն բանին, որ ընտրություններից հետո ե՛ւ մամուլը, ե՛ւ ընդդիմադիրներն ու «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կազմակերպությունը հայտարարել էին, մասնավորապես, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նրանց նախընտրական հիմնադրամներից դուրս արված «գերածախսի» փաստացի հաշվարկների ու փաստերի մասին: Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական հիմնադրամների՝ օրենքով թույլատրելի սահմանը 60 մլն դրամ է, մեծամասնական թեկնածուներինը՝ 5 մլն դրամ:

ԿԸՀ-ում բաժանված տեղեկանքներում՝ հատկապես «մեծամասնական» թեկնածուների մասով, առավել քան հետաքրքիր փաստեր կարելի էր գտնել: Ըստ այդ տեղեկանքի, օրինակ՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որն առաջադրվել էր Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում, եւ որը ԱՄՆ-ում 3 մլն դոլար արժողությամբ սեփական տուն ունի, իր հիմնադրամում ունեցել է թույլատրելի 5 մլն դրամից քիչ գումար՝ ընդամենը 3.255.000 դրամ: Բայց, պարզվում է, նա նույնիսկ դա ամբողջովին ծախսել չի հասցրել կամ դրա կարիքը չի ունեցել: Ալ. Սարգսյանն իր ընտրարշավի վրա պաշտոնապես ծախսել է միայն 1. 933.000 դրամ: Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի գործոնն իր եղբոր ընտրության հարցում եղել է ավելին, քան մեկ միլիոն ավել-պակասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել