Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱՌԱՍԽԱԼՈՎ ՄԵԴԱԼՆԵՐ

Հունիս 20,2007 00:00

\"\"

Հունիսի 18-ին նախագահական հերթական մրցանակները հանձնվեցին գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներին: Ընդ որում, մրցանակ բառը մեդալների վրա գրված էր ձ-ով: Տառասխալը ոչ թե սովորական գրագրության, այլ երկրի բարձրագույն պարգեւի վրա է դրոշմված: ՀՀ նախագահի աշխատակազմի, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Իրինա Ղուլինյանն «Առավոտին» փոխանցեց, որ մեդալների պատրաստմամբ «Հայաստան» հիմնադրամն է զբաղվում, ուստի նախագահականը դրանում մեղավոր չէ: Հիմնադրամից էլ Հասմիկ Գրիգորյանն ասաց, որ ցավում են կատարվածի համար, եւ հավաստիացրեց, որ առաջիկայում ավելի ուշադիր կլինեն՝ տառասխալներով մեդալների «լույս աշխարհ» գալը կանխելու համար: Կապվեցինք նաեւ մրցանակակիրներից ոմանց հետ: Օրինակ՝ գրող, ՀՅԴ անդամ Ռուբեն Հովսեփյանը (լուսանկարում ստանում է տառասխալով մեդալը) ասաց, որ չի նկատել իր մեդալի թերությունը՝ խոստանալով տուն հասնելուն պես այն տեղը տեղին ուսումնասիրել: Իսկ լավագույն լուսանկարների համար պարգեւատրված Անահիտ Հայրապետյանը հայտնեց, որ չարաբաստիկ ձ-ն նկատել էր առաջին
իսկ պահից ու տխրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել