Երեկ «Հայելի» ակումբում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ մայիսի 12-ի ընտրություններից հետո 2001 թվականից գործող ընդդիմությունը ինստիտուցիոնալ առումով դադարեց գոյություն ունենալուց ու հիմա կանգնած է որակապես նոր ընդդիմություն ունենալու անհրաժեշտության առջեւ: Ըստ Ս. Սուրենյանցի, այդ ուղղությամբ լավագույն լուծում կարող է լինել աջ տարբեր ուժերի լուծարումն ու մեկ աջ-ազատական կուսակցության ձեւավորումը: «Սա կլինի Հայաստանի «խաղաղության կուսակցությունը», որը կհակադրվի, պատկերավոր ասած՝ «պատերազմի կուսակցությանը»,- պարզաբանել է «Հանրապետության» ներկայացուցիչը: Նա միաժամանակ կարծիք է հայտնել, որ այսօր Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնելու ունակ երկու գործիչ կա՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը կմիավորվեն այս երկու
թեկնածուներից մեկի շուրջ: