Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

Հունիս 18,2007 00:00

Այն քայլը, որ կատարեց Սամվել Ֆարմանյանը՝ առնվազն բարոյական չէ:

Մի՞թե նրա մոտ հաջողությունների գլխապտույտ առաջացավ, երբ նա Արթուր Բաղդասարյանի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ԱԺ նախագահի խորհրդական, այնուհետեւ՝ կուսակցության երիտասարդական միության նախագահ, ապա ընդգրկվեց ՕԵԿ համամասնական ցուցակի 13-րդ տեղում (երբ կային առավել արժանավորները), կուսակցության շնորհիվ ու կուսակցության աջակցությամբ մասնակցեց ԱԺ ընտրություններին: Փաստորեն, անհրաժեշտ էր միայն չբավարարել նրա՝ պատգամավոր դառնալու մոլուցքը, որպեսզի նա հասկանար իր եւ կուսակցության՝ եվրոպական արժեքների մասին ունեցած պատկերացումների տարբերությունը: Առավել տարօրինակ է, որ նա երկուշաբթի՝ հունիսի 11-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, երբ ընդունվեց նրա հրաժարականը եւ ներկայացվեց երիտասարդական միության նոր նախագահը, ոչ միայն որեւէ առարկություն չարեց, այլեւ ավելին՝ շնորհակալությամբ հեռացավ՝ հայտարարելով, որ մեկնում է Ճապոնիա՝ ուսման նպատակով: Այսքանից հետո ինձ համար արտառոց է, որ ուրբաթ օրվա մամուլում նա հանդես է գալիս իբրեւ ՕԵԿ ԵՄ նախագահ, այն դեպքում, երբ դեռ երկուշաբթի օրվանից ԵՄ-ն ունի նոր ղեկավար: Ավելի արտառոց է, որ մարդ երիտասարդ հասակում կարող է այդքան երախտամոռ լինել, քանի որ նրա համար շատ բան է արվել: Ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա մեջբերենք Սամվել Ֆարմանյանից մեկ նախադասություն, որը նա ասել էր վերջերս. «Ես անդավաճան եմ լինելու ՀՀ յուրաքանչյուր երիտասարդի հիմնախնդիրներին, նրա շահերի, իրավունքների պաշտպանությանը եւ այդ ամեն ինչը նաեւ խորհրդանշող մեր մայր կուսակցության՝ «Օրինաց երկրի» գաղափարախոսությանը»: Իսկ ՕԵԿ երիտասարդական միության մասին ասեմ, որ մենք վճռական ենք, սկզբունքային ու անդավաճան՝ կուսակցության քաղաքական գիծը կենսագործելու ճանապարհին, իհարկե՝ ոչ լոկ խոսքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել