Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՃԿՈՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՆՈՑԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Հունիս 15,2007 00:00

Մենք տարբեր ժամանակներում անդամակցել ենք «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ հավատացած լինելով, որ վերջինս մեր ժողովրդի առջեւ ծառացած այնպիսի կարեւոր մարտահրավերների լուծման գործում, ինչպիսիք են ժողովրդավարության խորացումը, իրավական պետության կառուցումը եւ օրենքի իշխանության հաստատումը, իր գործունեության հիմքում ունի եւ առաջնորդվում է այդ նույն արժեհամակարգով, իսկ վերջինս կազմում է կուսակցության քաղաքական ղեկավարության ինքնության անբաժանելի մասը:

Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ կուսակցության վերնախավի կողմից եվրոպական արժեքներ «դավանելը» չի բխում դրանց խորը ընկալումից, հետապնդում է շահադիտական եւ հատվածական նպատակներ, իսկ եվրոպական գիտակրթական հաստատությունների շրջանավարտների ներգրավումը ՕԵԿ նախագահի շրջապատում ընդամենը նպատակ ունի փորձել Հայաստանի ներսում ու նրա սահմաններից դուրս «լեգիտիմացնել» կուսակցության եվրոպական նկրտումները:

Չնայած իրավիճակը փոխելուն ուղղված մեր գործադրած համեստ ջանքերին, անհանգստացած ենք մնում ընտրական փուլում ներկուսակցական ժողովրդավարության ինստիտուտի նկատելի նահանջով, ՕԵԿ քաղաքական թիմի ձեւավորման գործում կիրառված անհասկանալի սկզբունքներով ու չափանիշներով, նախկինում կատարված սխալներից հետեւողականորեն դասեր չքաղելու, ըստ էության, կործանարար մոտեցումներով, կուսակցական կառույցների եւ շարքերի նկատմամբ համարժեք սրտացավ վերաբերմունքի բացակայությամբ, միջազգային շփումներում պահի քաղաքական իրավիճակով պայմանավորված հակասական գնահատականներ տալու խորացող գործելաոճով, ինչպես նաեւ երկարաժամկետ քաղաքական հեռանկարով չառաջնորդվելու սկզբունքով:

Ստեղծված իրավիճակում, պայմանավորված վերը շարադրված իրողություններով, այլեւս ոչ նպատակահարմար ենք համարում մեր գործունեությունը կուսակցությունում եւ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր անդամակցությունը ՕԵԿ-ին:

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ, ՕԵԿ Երիտասարդական միության նախագահՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՕԵԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ
ՄԱՐՍԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՕԵԿ
Երիտասարդական միության փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել