«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հրապարակել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջորջ Դանիլովիչին (ձախից) իր հետեւյալ նամակը. «Հարգելի պարոն դեսպան, այն «հաջողությունները», որոնք, Ձեր գնահատմամբ, մեր երկրի բնակչության համար արձանագրվեցին 2007թ. ԱԺ ընտրությունների արդյունքում՝ ցանկանում ենք մշտապես ուղեկցեն նաեւ Ձեզ եւ Ձեր գլխավորած կորպորացիային»: Զավեշտն այն է, որ այս անեծքը նա ստորագրել է. «Հարգանքով՝ Ռուբեն Թորոսյան»: