Լրահոս
Օրվա լրահոսը

Անին ապագայի հայտ է ներկայացնում

Հունիս 12,2007 00:00

«Master Class» ակումբում ավարտվեց թենիսի «Ավստրիական ավիաուղիներ Երեւան գավաթ» պատանեկան ավանդական՝ 7-րդ միջազգային մրցաշարը մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների միջեւ, որն անմիջապես հաջորդել էր Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված նույն տարիքային խմբերի «Կարոլինա գավաթ» միջազգային մրցաշարին: Այն համատեղ կազմակերպել էին «Master Class» թենիսի ակումբը, Ավստրիական ավիաուղիները եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան (ՀԹՖ): Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իտալիայի եւ Իսրայելի 114 մարզիկներ: Վեցօրյա պայքարից հետո ըստ տարիքային խմբերի հաղթող դարձան:Մինչեւ 14 տարեկաններ: Աղջիկների մենախաղեր՝ Անի Ամիրաղյան (Հայաստան), զուգախաղեր՝ Ամիրաղյան/Սուջիշվիլի (Վրաստան): Տղաների մենախաղեր՝ Գեորգե Ծիվաձե (Վրաստան), զուգախաղեր՝ Ծիվաձե/Խածիշվիլի (Վրաստան):Մինչեւ 16 տարեկաններ: Աղջիկների մենախաղեր՝ Սալոմե Կվիտաշվելի (Վրաստան), զուգախաղեր՝ Դավիդայա/Մեբուկե (Վրաստան): Տղաների մենախաղեր՝ Դմիտրի Մահմեդով (Ուկրաինա), զուգախաղեր՝ Մահմեդով/Սմիռնով (Ռուսաստան): Մրցումների ավարտին այս եւ Շիլաջյանի հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով, գավաթներով, հավաստագրերով եւ հուշանվերներով:Ուրախալի է, որ հայաստանցի պատանի թենիսիստներն իրենց սկսում են լավագույն կողմերով դրսեւորել: Ոչինչ, որ նրանք միշտ չէ, որ հաղթում են թեկուզ հարազատ հարկի տակ: Բայց, որ մեդալների համար արդեն ճակատամարտ են տալիս եզրափակիչներում, արդեն իսկ ապագայի հույսեր է ներշնչում: Իսկ Անի Ամիրաղյանը, կարելի է ասել, որ լուրջ մրցակից է դառնում իր տարիքային խմբի թենիսիստների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել