Առայսօր քաղաքագիտության մեջ հայտնի էր երկու կարգավիճակ. իշխանություն (կուսակցություն, որը տիրապետում է համապատասխան լծակներին) եւ ընդդիմություն (որն այդ լծակներին հավակնում է): Սակայն դատելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Թեհրանում հնչած ելույթից, Հայաստանում ի հայտ է եկել մեկ այլ՝ երրորդ կարգավիճակ, որն առայժմ գիտությանը հայտնի չէ: Ըստ նորամուծության հեղինակ Հ. Մարգարյանի, դա «այլընտրանք է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը», որի դերին հավակնում է հենց Դաշնակցությունը: Թե ինչպես կարելի է մաս կազմել իշխանությանը եւ միաժամանակ դրան այլընտրանք լինել, դա, հավանաբար, հետագա վերլուծությունների առարկա է:
Կարդացեք