Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺՎԱՐԸ ԱՌԱՋԻՆ 300 ՏԱՐԻՆ Է

Հունիս 11,2007 00:00

\"\"

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի արդյունավետությանը հավատում են թերեւս միայն Մեթյու Բրայզան եւ ազատագրված տարածքների պաշտպանները: Իսկ մի քանի օր առաջ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցավ լավատեսություն ներշնչող երկխոսություն: Պարոն Մորատինոսը Հայաստանի ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով ղարաբաղյան հարցի կարգավորման անհրաժեշտությունը, հիշեցրեց ներկաներին, որ իր երկիրն էլ Մեծ Բրիտանիայի հետ խնդիր ունի՝ Ջիբրալթարի հետ կապված: Խնդիրը ձգվում է արդեն 300 տարի, եւ ահա վերջերս, ըստ Իսպանիայի ԱԳ նախարարի, բանակցություններ են սկսվել բրիտանական կողմի հետ: Պարոն Գեղամյանը՝ երախտագիտությամբ ընդունելով այդ լավատեսություն ներշնչող զուգահեռը, հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն էլ 300 տարի հետո կգտնեն ղարաբաղյան խնդրի լուծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել