Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժարվում է բռնաբարությունից

Հունիս 04,2007 00:00

Ամբաստանյալը փորձում է արդարանալ

«Առավոտը» անցյալ տարվա վերջին տեղեկացրել էր, որ Նոր Նորքի զանգվածում գտնվող «Ույուտ» սրճարանի տնօրեն Նորիկ Ռուբինյանը ձերբակալվել է եւ մեղադրվում է անչափահաս մատուցողուհու բռնաբարության, մեկ այլ մատուցողի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ: Նրան Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մարտին Կարապետյան) նախորդ օրը դատապարտեց 8 տարվա ազատազրկման: Ն. Ռուբինյանը չէր ընդունում իրեն մեղսագրվածը եւ բաց նամակով դիմել է մեր թերթին, ՀՀ նախագահին:

«Ես 56 տարեկան եմ, բնութագրվում եմ դրական անձնավորություն, զբաղվում եմ հողագործությամբ շուրջ 40 տարի եւ նման վաստակով, իմ քրտինքով կերակրում եմ ընտանիքիս 6 անդամներին: Այսօր ես մեղադրվում եմ մի ծիծաղելի հանցագործության մեջ, որը ոչ միայն չեմ կատարել, այլեւ ի վիճակի չեմ կատարել: Ես մեղադրվում եմ բռնաբարության եւ բռնաբարության փորձի մեջ: Մեղադրանքը առաջադրվեց այն ժամանակ, երբ ես հայտնեցի իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ոմն չինովնիկի կողմից կատարած խոշոր հանցագործությունների մասին: Մեղադրանքը առաջադրվել է շինծու, արհեստական վարկածների ներքո, երեք տարվա վաղեմություն ունեցող մոգոնած մի պատմության հիման վրա: Իբր ես երեք տարի առաջ բռնաբարել եմ մի մարմնավաճառի, որը իբր աշխատել է ինձ մոտ: Երբ ես կարողացա հիմնավորել շինծու վարկածի անհեթեթությունը՝ բերելով փաստ, որ ես նշված ժամանակ եղել եմ աներոջս թաղման արարողությամբ զբաղված՝ ներկայացնելով մահվան վկայականը, ինձ բաց թողեցին մեկուսարանից: Հենց նույն օրը ինձ առաջադրեցին մի նոր մեղադրանք՝ բռնաբարության փորձ, որով դարձյալ կալանավորեցին: Ինձ մեկուսացրին, որպեսզի չկարողանամ բացահայտել մարդասպանության, մարդու առեւանգման, թալանի, սեփականության հրկիզման վերաբերյալ փաստեր իրավապահ մարմիններին: Իմ հայտնածը ՀՀ գլխավոր դատախազությանը՝ մի չինովնիկի մասին է, որը աշխատում էր Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում որպես աշխատակազմի ղեկավար՝ Հրայր Քիշմիրյան, որը իր հորեղբորորդու հետ միասին կատարել է մի շարք հանցագործություններ: Արդյունքում՝ նա հեռացվեց պաշտոնից եւ աշխատանքից, դատապարտվեց պայմանական վճռով, կարողացավ թաքցնել իր կատարած հանցագործությունները: Վրեժխնդիր եղավ՝ կալանավորելով ինձ վերը նշված շինծու մեղադրանքներով: Տուժող կողմի փաստաբանը այսօր դատական նիստում հանդիսանում է իր հայրը՝ փաստաբան Տարիել Քիշմիրյանը: Վերջինս շատ է ջանում դատապարտել ինձ՝ վերը նշված շինծու, ծիծաղելի մեղադրանքներով: Դատավարությունը շարունակվում է արդեն 4 ամիս, ընդհանուր կալանքի տակ եմ շուրջ 6 ամիս: Իմ կողմից բերված փաստերը չեն ընդունվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել