Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ՖԵՈԴԱԼՆԵՐԻ ԿՌԻՎԸ

Հունիս 04,2007 00:00

\"\"

«Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ զրուցում էինք նրան պատկանող «Ոսկե բլուր» համալիրում, որտեղ ազատ շրջում էին սիրամարգերը: Գյումրեցիներն ասում են, թե Արտաշես Սարգսյանն օբյեկտների քանակով 2-րդ տեղում է՝ Վարդան Ղուկասյանից հետո: «Ոսկե բլուրից» իրավապահներն արդեն առգրավել էին զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք, նաեւ՝ սեւ կտորից ու ռետինե դիմակներ: Զենքի նկատմամբ նույն վերաբերմունքն ունի նաեւ Գյումրիի քաղաքապետը, որը լրագրողներին ասել էր. «Ո՞վ չունի էսօր զենք, ո՞վ չունի: Մանավանդ՝ մարդը, որ մի քիչ հեղինակություն ունի»: Հրապարակվել էին լուրեր, թե Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամի, եւ քաղաքապետի որդու՝ Սպարտակի փոխհրաձգությանը վերջ է տվել ինքը՝ ԲՀԿ ներկայացուցիչը, որն իրենց տան բակից ինքնաձիգից կրակել է Ղուկասյանի որդու ու գրոհի մյուս մասնակիցների ուղղությամբ, որից հետո նրանք փախել են: Սակայն Արտաշես Սարգսյանը հերքեց այդ լուրերը. «Ես մինչեւ տուն հասա՝ ամեն ինչ վերջացած էր:
Սա արդեն հետաքննվել ու ստուգվել է»: Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել