Երեկ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հիշեցնելով, որ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, նշում է, որ այն տեղի է ունենում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի (լուսանկարում) «աննախադեպ ցինիկ» հայտարարությունների ֆոնի վրա: Ըստ թերթի, Յու. Մերզլյակովը Բաքվում ասել է, որ Հայաստանը «պետք է ազատի 7 շրջանները», եւ որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»: Ռուսաստանի հայերի անունից «Երկրամասը» հայտարարում է, որ «Սանկտ Պետերբուրգը չպիտի դառնա այլ տեղը, որտեղ հերթական անգամ փորձ է արվելու զրկել հայությանը բնիկ հայկական տարածքներից»: