Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 31,2007 00:00

\"\"

ՀԺԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից: Եկող ուրբաթ կուսակցության տարածքային սկզբնական կառույցը կքննարկի Վարդան Մկրտչյանի դիմումը՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Վարդան Մկրտչյանից «Առավոտը» փորձեց իմանալ նրա հեռանալու պատճառը: Պրն Մկրտչյանը պատասխանեց, որ այլեւս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Ստացվում է՝ երբ Վ. Մկրտչյանը պատգամավոր էր եւ օգտվում էր պատգամավորական բոլոր արտոնություններից, քաղաքականությունը նրա համար խորթ չէր, իսկ հիմա, երբ հարազատ կուսակցությունը չի անցել խորհրդարան՝ նա հեռանում է: Հնարավոր է կուսակցությունից դուրս գա նաեւ ՀԺԿ ղեկավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ստեփան Զաքարյանը, ով եւս ՀԺԿ-ի ցուցակով ԱԺ երկու գումարման պատգամավոր է եղել: Երեկ մեր հարցին պատասխանելով՝ պարոն Զաքարյանն ասաց, որ ինքը դեռ որոշում չի կայացրել, սակայն չբացառեց, որ այլեւս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել