Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դասական խարդախություն

Մայիս 28,2007 00:00

\"\"13 ամիս մեկուսարանում գտնվող ԱՄՆ քաղաքացին պնդում է, որ իրեն բազմիցս «քցել» են

Շառը, պարզվում է, որքան էլ անհեթեթ, սակայն կարող է աղետալի փորձանք դառնալ՝ կախված նրանից, թե շառ անողը որքանո՞վ է իր արարքը համաձայնեցրել իրավապահ մարմինների հետ: Իմացեք հասցեն՝ ք. Երեւան, ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի քննչականը, որտեղ ցնորամիտ թվացող մեղադրանք կարող է ուզածդ անմեղ քաղաքացու դեմ առաջադրվել, եթե, իհարկե, «կասկածյալը» վճարունակ է, իսկ պատվիրատուն պատրաստ է առատորեն «կիսվել»: Քննիչը կխորհրդակցի իր վերադասի հետ, վերջինս էլ իր հերթին՝ քննչական գործողությունների օրինականության վրա վերահսկող դատախազի հետ: Նրանց «դաբրոն» նշանակում է, որ մեղադրանքի ճակատագիրը կանխորոշված է դատարանի վճռով: Իրավապահ համակարգի լծակներն ավելի քան բավարար են, որպեսզի ծածկադմփոցով դատաստան տեսնեն ձեզ հետ, եթե հանկարծ այնքան միամիտ գտնվեք, որ հավատաք, թե ձեր ձեռքին առկա են ձեր անմեղությունը հաստատող իրեղեն ապացույցներ: Նման դեպքերում ձեզ պարզապես կգցեն մեկուսարանի խուց ու տարիներով իբր թե կընթանա դատավարություն: Կարող եք չկասկածել. ուժայիններն իրենց քրեական զինանոցում ունեն ավելի քան բավարար լծակներ՝ որեւէ անմեղ համառի խեղճացնելու եւ իրենց ուզածը շորթելու համար: Բայց ո՛չ իմ դեպքում:

Արդեն 13-րդ ամիսը կլրանա, ինչ գտնվում եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ես օրերն եմ հաշվում, թե երբ կհասնի հերթական դատական նիստի օրը, եւ արդյոք այն կրկին որեւէ պատճառաբանությամբ չի՞ հետաձգվի:

Երբ Հայաստան եկա, մտադիր էի հիմնել գյուղ-համայնք: Առաջին մեծ փորձությունը եղավ Հայ-ամերիկյան ադամանդի մշակման ձեռնարկության հիմնադրումը, որտեղ փող էի ներդրել: Այնքան էի վստահ գործիս հաջողությանը, որ հայտարարություն տպագրեցի թերթերում գյուղ-համայնքի հիմնադրման մասին: Դրան արձագանքեց 150 ընտանիք: 18 հազար դոլար տվեցի ՀՀ-ում ամենահայտնի ազգայնական լիդեր Իգոր Մուրադյանին: Վերջինս այդ գումարները մուտք արեց «Նորինվենստ» բանկ: Մեկ տարի անց բանկը լուծարվեց՝ փոշիացնելով «Թեւանի» գումարները: Ադամանդի գործարանում ինձ խաբեցին եւ սկսվեց քաշքշուկ իմ ներդրած գումարների վերադարձման հետ կապված:

Ծանոթացա գործարար Արշավիր Ղարիբյանի հետ: Նա ինձ ուղեկցեց իր տնօրինության տակ գտնվող ձկնաբուծական բազան՝ այն ներկայացնելով իբրեւ իր սեփականություն: Տարածքը գտնվում էր Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղում, այնտեղ կար երեք արհեստական լիճ, վարչական շենք, պարիսպներով պատված 10 հա հողատարածք: Նոտարական վավերացմամբ նրան էլ տվեցի 6000 դոլար, սակայն մի քանի ամիս անց Ղարիբյանն ինձ տեղեկացրեց, թե ձկները հիվանդացել են, անհրաժեշտ է եւս 3700 դոլար: Այդ «բիզնեսի» արդյունքում ստացել եմ ընդամենը 700 դոլարի ձուկ, որը տվել եմ ընկերներիս: Ղարիբյանները պարտք էին ինձ, ուստի Արաբկիրի նոտարական գրասենյակում նրանց հետ ստորագրեցի բնակարանի առքուվաճառքի պայմանագիր: Պարտքիցս մասնակի բավարարում չարվեց: Դիմեցի դատարան: Շահեցի:

Սակայն օրերից մի օր ինձ մեղադրանք առաջադրվեց: Մեղադրվեցի այն բանում, որ Ղարիբյանների դեմ քաղաքացիական գործով իմ փաստաբան Ալիսա Մարգարյանին «ահաբեկելու միջոցով», նախ նրանից շորթել եմ $10.000-ի ստացական՝ այն նպատակով, որպեսզի այն իբրեւ լծակ օգտագործեմ ընդդեմ իմ փաստաբանի, նրան հարկադրելու համար ամեն գնով շահել դատը: Հակառակ դեպքում փաստաբանիս սպառնալով, որ ինքն է իր ընտանիքով ստիպված լինելու հատուցել դատական կարգով տանուլ տված $9000-ի վնասը: Իսկ շահելու դեպքում $10.000-ի պարտավորագիրը առոչինչ էի համարելու: Մեղադրող կողմը անհոգ է. չէ՞ որ «ահաբեկվածը» այլեւս հանգուցյալ է, որն այդպես էլ, սակայն, կյանքի օրոք իմ մասին որեւէ մեղադրող երկտող չի թողել իր հարազատներին:

Իրականում իմ նկատմամբ տեղի է ունեցել դասական խարդախություն՝ $12.000 հափշտակելու նպատակով: Այն դեպքում, երբ Ա. Մարգարյանի ընտանիքի ու իմ միջեւ կնքված պայմանագրի 3-րդ կետում կարդում ենք. «Ստացված $5000 պարտքի վերադարձը երաշխավորելու համար, իբրեւ գույքային արժեք, պարտավորվում ենք չօտարել, չնվիրել, չվաճառել, պարտքի դիմաց գրավ չդնել մեր սեփական տունը՝ ք. Էջմիածին, Նալբանդյան 50, որի սեփականության վկայականը՝ բնօրինակը, հանձնում ենք Հ. Ագանիկյանին»: Առկա են տան բոլոր համասեփականատերերի անուններն ու «համաձայն եմ, որի համար ստորագրում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել