Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆԶԱՆԳՅԱՆ» ԱՎՏՈՎԹԱՐ

Մայիս 28,2007 00:00

\"\"

Վերջին տարիներին դպրոցների շրջանավարտները «Վերջին զանգի» ժամանակ ինքնահաստատվում են ոչ թե դպրոցում ստացած գիտելիքներով, այլ շքեղ հագուստներով, մեքենաներով եւ խնջույքներով: Լուսանկարում պատկերված դեռահասների հետ, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել: Բայց համընդհանուր ցուցամոլության պայմաններում պատահարներն անխուսափելի են: Երեկ, ժամը 18:30-ի սահմաններում, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: «Մերսեդեսի» մեջ եղել են 17-18 տարեկան 5 ուղեւորներ (հավանաբար՝ շրջանավարտներ), ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդի կյանքը փրկել չի հաջողվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել