Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մայիս 25,2007 00:00

\"\"

«Դաշինք» կուսակցության հետեւորդները քարոզարշավի առարկա էին դարձրել անգամ, ժողովրդական լեզվով ասած՝ «չոլերը»: Այսպես, Աշտարակի Կոշ գյուղին մերձակա մի բլրակի վրա սպիտակ քարերով գրել էին «Դաշինք», իսկ ճամփեզրին, մի բավական բարձր տեղում, քարի վրա հաջողեցրել էին փակցնել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի լուսանկարը: Թեեւ «Դաշինքի» առաջնորդը չկատարեց ընտրակեղծարարների նկատմամբ տեղում հաշվեհարդար տեսնելու իր խոստումը, հուսով ենք, որ գոնե ինչպես որոշ կուսակցություններ են իրենց պաստառներն այժմ քերում պատերից՝ այնպես էլ նրանք մեր բնաշխարհը կմաքրեն նման կուսակցական «միջամտությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել