Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻՎԻ ՀԱԿՈԲԻՆ» ՀԵՏԵՎԵՑ «ՊԻՎԻ ՍԱՄՎԵԼԸ»

Մայիս 23,2007 00:00

\"\"

Երեկ թիվ 35 ընտրատարածքում ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից: Ենթադրելի է, որ այդ հայտարարությունն անելու խոստումն էր նրա ընտրվելու նախապայմանը: Ավելի վաղ, ընտրություններից առաջ, թիվ 41 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը («Պիվի Հակոբը») նույնպես հրաժարվեց ՕԵԿ անդամությունից եւ այդ գնով ընտրվեց ԱԺ ատգամավոր: Հետաքրքիր է, որ երկուսն էլ զբաղվում են գարեջրի բիզնեսով, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ բիզնեսն անհամատեղելի է ՕԵԿ անդամակցության հետ: Իսկ եթե ավելի լուրջ, մեծամասնական պատգամավոր կարելի է դառնալ միայն սեփական կուսակցությանը դավաճանելով: Իհարկե, եթե այդ կուսակցությունն ընդդիմադիր է: Լուսանկարում վերոհիշյալ գործարարներից ոչ մեկը չի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել