Մալաթիայի թիվ 7 ընտրատարածքում միայնակ առաջադրված եւ 23309 ձայնով պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը երեկ «Առավոտի» թղթակցին հորդորեց, որ մի լավ բան գրենք իր մասին. «Այդքան վատ բաներ գրեցին լրագրողները: Գոնե մի լավ բան գրեք: Ինձ համար չեմ ասում, այլ երեխեքիս: Գրեք, որ տանեմ տուն՝ 6 երեխեքիս ցույց տամ ու ասեմ՝ պապա՜ն ա, է՜»:
Մենք չենք կարող անտարբեր մնալ Սամվել Ալեքսանյանի նման խնդրանքի հանդեպ եւ գրում ենք՝ լավ է, որ նա 6 երեխա ունի: Եվ առավել լավ է, որ 1 ամիս հետո ծնվելու է նրա 7-րդ զավակը: