Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ՞Ն ԷԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱ ԲՈՒԺՎԵԼ

Մայիս 16,2007 00:00

\"\"

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության ամբողջական տեքստում կա մի փաստ, որը հաստատումն է նոր անձնագրերով քվեարկող շրջիկ խմբերի վերաբերյալ «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդի հրապարակած թեզի: Ըստ այս եզրակացության՝ «Թիվ 31 ԸԸՀ-ի մի տեղամասից դուրս դիտորդները տեսել են մարդկանց, ովքեր իրենց անձնագրերում կեղծ էջ (ներառյալ լուսանկարը) են ունեցել ներդրված, որը վկայում է քվեարկողի անձը հաստատող փաստաթղթերի առնչությամբ կեղծման մասին»: Նույն ընտրատարածքի մեկ այլ տեղամասում դիտարկվել են ընտրակաշառքի փորձեր: Եվրոպացի դիտորդները նաեւ նշել են. «Արդյունքների միտումնավոր կեղծում է ուղղակիորեն դիտարկվել թիվ 16 ԸԸՀ-ի (Մասիս) մի տեղամասում, թիվ 17 ԸԸՀ-ի (Արտաշատ) մի տեղամասում եւ թիվ 29 ԸԸՀ-ի (Սպիտակ) 2 տեղամասերում, որտեղ ավելի փոքր կուսակցությունների օգտին տրված քվեները վերաբաշխվել են 6 հիմնական կուսակցությունների քվեների կույտում»:
Մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել