Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ երկրի այս տարվա «Անկախության» գավաթակիր «Բանանցը» հանդիպեց «Արարատին»:
Իսկ նախորդ օրը Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ, «Շիրակը» սեփական հարկի տակ նույն հաշվով զիջեց «Կիլիկիային»: Ոչ ֆուտբոլային խոշոր՝ 0:7, հաշվով պարտվեց «Ուլիսը»: Նրան այդպես «նեղացնողը» Աշտարակի «Միկան» էր:
Երկրի առաջնության բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ (հաշվի չի առնված «Բանանց»-«Արարատ» հանդիպման արդյունքը:
1. Փյունիկ 5 4 1 0 9-1 13
2. Միկա 5 3 1 1 13-4 10
3. Գանձասար 5 2 2 1 3-1 8
4. Արարատ 4 2 1 1 6-1 7
5. Բանանց 4 1 2 1 4-3 5
6. Կիլիկիա 5 1 1 3 2-9 4
7. Ուլիս 5 1 0 4 2-16 3
8. Շիրակ 5 0 2 3 1-5 2
Մեկնարկել է նաեւ ֆուտբոլի հանրապետության առաջին խմբի առաջնությունը, որտեղ արդեն խաղացվել է երկու տուր: Առաջինում «Փյունիկ 2»-«Բենտոնիտ» խաղը հետաձգվել է: Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «Բանանց 2»-«Շիրակ 2»՝ 2:3, «Արարատ 2»-«Միկա 2»՝ 0:1, «Դինամո»-«Գանձասար»՝ 0:1: Երկրորդ տուրում «Բենտոնիտը» 2:1 հաշվով հաղթել է «Գանձասարին», «Բանանց 2»-ը՝ «Դինամոյին» (4:2), «Փյունիկ 2»-ը՝ «Պատանիին» (5:1), «Շիրակ 2»-«Միկա 2» խաղը նույնպես հետաձգվել է: