Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԵՏՔԵՐԻ

Մայիս 15,2007 00:00

\"\"

«Մարդիկ կամավոր փողը վերցրել, կամավոր նստել են երթուղային ավտոբուսները, եկել՝ ձայն են տվել: Ասում են, որ այդպես են քվեարկել հարյուր հազարավորներ: Ուրեմն՝ ժողովրդին լավ չեն ճանաչում, եւ կան հարյուր հազարավոր կաշառակերներ»,- «Առավոտին» ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր- Եսայանը: Նկատեց, թե ընդդիմադիրները թերեւս նաեւ չէին պատկերացնում, որ այս անգամ իշխանությունն այսպես է գործելու. «Երեւի կարծում էին, թե ինչպես միշտ՝ էլի բռիավարի են ամեն ինչ անելու՝ առեւանգելով, ծեծելով եւ այլն: Բայց շախմատային լեզվով ասած՝ հանրապետականներն ընտրությունները սկսվելուց «շախ» արեցին, իսկ մայիսի 12-ին՝ «մատ», ու դասական ձեւով ավարտեցին մրցամարտը՝ չթողնելով հետքեր: Եվ թեեւ բոլորն այժմ գիտեն, թե ինչ է կատարվել, բայց չկան փաստացի նյութեր, որ հնարավոր լինի ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել