Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ

Մայիս 14,2007 00:00

\"\"

Ըստ մայիսի 12-ին կայացած ընտրությունների՝ Հանրապետական կուսակցությունը կստանա առնվազն 60 պատգամավորական մանդատ (41 համամասնական, 15 մեծամասնական, եւս 4 ընտրատարածքներում շանսեր ունի հաղթելու): «Բարգավաճ Հայաստանը»՝ 24 կամ 25 մանդատ (18 համամասնական, 6 կամ 7 մեծամասնական): ՀՅԴ-ն կունենա 16 համամասնական տեղ: Ընդդիմությունից ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, կստանա 10 մանդատ (8 համամասնական, 2 մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»՝ 7 պատգամավոր: Մեկ հոգի էլ ԱԺ-ում կունենա «Դաշինքը»: Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր մնացած անկուսակցական պատգամավորները կոճակ են սեղմելու գործադիր իշխանության հրահանգով, կարելի է պնդել, որ ՀՀԿ-ն հեշտությամբ կկարողանա ԱԺ-ում անցկացնել ցանկացած որոշում պարզ մեծամասնությամբ՝ 66 ձայնով: Սակայն շատ հավանական է, որ «հանուն ներքաղաքական կայունության»՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշ կրճոններ, այնուամենայնիվ, կստանան՝ երկրորդական պաշտոնների տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել