Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի «Արագ արձագանքման» շտաբի դիտարկումները

Մայիս 13,2007 00:00

Ժամը 14:28- 35/01, 2 հոգի ընտրելուց 30 րոպե հետո սպասեցին ընտրատեղամասում, որից հետո նրանց 3 հոգի մոտեցան՝ իմանալու, թե ում են ընտրել, եւ ստացան՝ ում որ ասել եք պատասխանը: Նրանց մի կողմ տանելով՝ խոստացված գումար տվեցին: 

Ժ. 14:20- 34/27 տեղամասի առջեւ 25 հոգանոց կուտակում կա, դպրոցականներն ազատ ելումուտ են անում, 1498L գազելով մարդկանց բերեցին, մարդիկ զրուցում են, թե գումար են բաժանում:

Ժ. 14:01- 35/01, Ախուրյանի թիվ 1 դպրոցի դիմաց մի խումբ երիտասարդներ հեռախոսներով ասում են, թե ում պիտի ընտրել:

Ժ. 13:52- 35/29, Գյումրիի Երկաթուղային կայարանի տեղամաս ժամանեց բազմամարդ եւ կապույտ գույնի RAF. 45UL183:

Ժ. 13:48- 35/7՝ Գյումրիի 25 դպրոց, քվեարկությունից դուրս եկած երեք կանայք խոսում են՝ «Ինչ լավ է՝ ՀՀԿ-ից էլ, ԲՀԿ-ից էլ, ՕԵԿ-ից էլ վերցրինք…»:

Ժ. 13:45- Գյումրիի «Արագած» ՄՄԿ-ի մոտ սեւ «Դեսյատկա» մեքենայի միջից փող են բաժանում: 

Ժ. 13:40- 34/28, Գյումրու թիվ 3 մանկապարտեզ, Սպիտակ գազել՝ 4559S, եկել է ծանրոցներով, ասում են՝ Ամերիկայից է:

Ժ. 13:36- 34/38, Գյումրիի Հոգեբանական կենտրոն, ժամը 13:10-ի դրությամբ հավաքվել է մոտ 35 հոգանոց ընտրողների հերթ: 

Ժ. 12:18- Գյումրիի կայարանամերձ հրապարակ, գազելներով մարդիկ են տանում տեղամասեր.  էքսպրես գազելներով՝ 45OS373, 45OS802, 02OU820:

Ժ. 12:07- Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղ՝ 35/15 տեղամաս: Այստեղ ընտրողները վկայում են, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, իսկ ԲՀԿ վստահված անձը միջամտում է ընտրողներին:

Ժ. 11:40- Գյումրիի կայարանամերձ հրապարակ, 35/28 տեղամասից ելան երջանիկ դեմքերով դիտորդներ, ձեռքերին 5000-անոցներ. խոսում էին՝ «համ էլ գազի վարձը կտանք»: Մեր դիտորդի հարցերին հրաժարվեցին պատասխանել:

Ժ. 18:29- Գյումրիի Բալատոն դպրոցի մոտակայքում տարբեր թեկնածուների վստահված անձինք դիտարկել են ընտրողներին տներից հավաքագրելու եւ գազելների մեջ ընտրակաշառք տալով, տեղամաս տանելու դեպքեր:

Ժ. 18:25- 34/20՝ Գյումրիի թիվ 24 դպրոցի տեղամասում, ժամը 15-ի մոտակայքում 2 հոգու բռնացրել են ընտրակաշառքով, ականատես եղել են դիտորդներ:

Ժ. 17:52- Գյումրիի թիվ 13 դպրոցի մոտ 05 908 ավտոբուսի մեջ ընտրակաշառք են բաժանել:

Ժ. 16:52- 35/13-ում ընտրողները երջանիկ են. խոսում են որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն ընտրակաշառք են բաժանում:  

Ժ. 15:50- 35/28-ում ընտրողներ տեղափոխող գազելներ են արձանագրվել՝ 45os373, 45os802, 02ou820 պետհամարանիշներով: Խոսում են, որ 1 քվեարկողի համար գազելների վարորդները ստանում են 1-ական դոլար: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել