Խորհրդարանի կայքէջում երեկ հրապարակվել է ԱԺ նախագահի նամակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Դ. Ֆռլեցին: Այստեղ անդրադառնալով այդ առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցին՝ մասնավորապես նշված է, թե տեղ գտած «թյուրիմացություններն ու կոպիտ սխալները խորը հիասթափություն են առաջացնում առաքելության եզրակացության նկատմամբ: Այդուհանդերձ, կա մեկ հնարավորություն դեռեւս փրկելու թե՛ զեկույցի վարկը, թե՛ վերականգնելու հավատը անկեղծ համագործակցության պատրաստակամության նկատմամբ: Դա զեկույցում շտկումներ անելն է եւ հետագա համագործակցությունը՝ նման թյուրիմացություններից խուսափելու համար»: