Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարապետիչն իրեն «էշ», իսկ Մխեյանին՝ «կռիս» անվանեց

Մայիս 10,2007 00:00

Օրերս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այցելել էր Գյումրի ու Վ. Աճեմյանի անվան թատրոնի շենքում հանդիպել ընտրողների հետ: Նրա ունկնդիրները, ինչպես եւ սպասվում էր, բացառապես ծերեր էին: Տ. Կարապետյանի բեմ բարձրանալն ու ծերերի՝ նամակները ձեռքներին մոտ վազելը՝ մեկ եղավ: ԺԿ նախագահը կես ժամ շարունակ նրանց հորդորում էր ներքեւ իջնել ու իրեն լսել, բայց՝ ապարդյուն: Քիչ անց Կարապետիչը խռովեց ու որոշեց հեռանալ: Երբ ոմանք ներողություն խնդրեցին, նա կրկին վերադարձավ: «Ի՞նչ ա նշանակում չհարգել, բա ո՞ւր ա գյումրեցիների թասիբը, թողեք խոսեմ, հետո նամակ կտաք: Ախր հյուր եմ, երբ գնամ ձեր քաղաքից, բեմ չէ, ուր կուզեք՝ կբարձրանանք, թեկուզ Լենին պապիկի գլխին: Երեք հազար հոգով եկել էիք Սեւան, իսկ ստեղ հինգ հարյուր հոգի էլ չկա, ի՞նչ ա, էլ Սեւան չի լինելո՞ւ»,- զայրացավ Տ. Կարապետյանը:Երեկ էլ «Հայացք» ակումբում ամփոփելով քարոզարշավի արդյունքները՝ ԺԿ նախագահն ասաց, որ այդքան էլ գոհ չէ, որովհետեւ ֆիզիկապես ի վիճակի չի եղել հանդիպել բոլոր ընտրողներին: «Իմ ընտրողները ոչ միայն մարզերում բնակվող ծերերն են, ինչպես գրում են թերթերը, այլ նաեւ երիտասարդները»,- հատուկ նշեց Կարապետիչը: Ընտրությունների արդյունքների մասին էլ վստահորեն ասաց. «Մենք 5 տոկոսի շեմը վաղուց ենք հատել, համոզված եմ՝ ունենալու ենք զգալի քանակությամբ ձայներ: Մենք ոչ ընտրակաշառք ենք բաժանել ու ոչ էլ դրսից գումարներ ստացել: Միայն ինձ նման էշերը կարող էին սեփական փողերից 6 տարվա ընթացքում 7 մլն ծախսել»: Հետաքրքրվեցինք՝ ԺԿ նախագահը իր «ադամանդներին» մասնակից դարձրե՞լ է կուսակցության քարոզարշավներին: Պարզվեց՝ այո: «Սեւանում իմ քարոզարշավի ընթացքում մեր 10 ադամանդներն են երգել: Ուրիշները դրսից բերում, մեծ գումարներով երգացնում են, մինչդեռ այդ գումարով կարելի է 1 տարի անվճար ոռոգման ջրով ապահովել մարդկանց: Օրինակ, Ալեգրովան $300000-ով ա երգում»,- ասաց նա: Խոսելով «Իմպիչմենտի» հանրահավաքների մասին՝ Տ. Կարապետիչն ասաց, որ ԺԿ-ն ոչ մի դեպքում չի միանա վերջինիս, որովհետեւ. «Մեր գաղափարախոսությունը ազգային քրիստոնյա պլատֆորմի վրա է ձեւավորված, ռադիկալ քայլերի չենք գնա, դեմ ենք մեծ ագրեսիային»: Վ. Շիրխանյանի ու Ալ. Արզումանյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած հաղորդագրության մասին էլ Կարապետիչն ասաց. «Ես ընդհանրապես վատ եմ վերաբերվում նախկին կագեբիշնիկներին»: ԺԿ-ի ցուցակում վերջերս «հանգրվանած» նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանի մասին էլ այսպես արտահայտվեց. «Գագիկին Ժողովրդական կուսակցությունում պահում եմ որպես կուսակցական կռիս, որպեսզի ինձ տեղյակ պահի որոշ հարցերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել