Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱ՞Տ, ԱՐԴԱ՞Ր…

Մայիս 10,2007 00:00

\"\"

Երեկ միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո երթ էր կազմակերպվել դեպի ԱԱԾ, որտեղ պահվում են Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: ԱԱԾ շենքից հաշվված վայրկյանների ընթացքում դուրս եկան Ղարաբաղից բերված «կարմիր բերետավորներ», որոնց միացան ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչության հատուկ ջոկատայինները, նաեւ՝ քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ցուցարարներին փորձեցին քաշքշելով փողոցից դուրս բերել մայթ: Դա նրանց չհաջողվեց, եւ արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանության ու ցուցարարների միջեւ: Դաժան ծեծի ենթարկվեցին մի քանի ցուցարարներ եւ լրագրողներ, որոնք ֆիքսում էին ծեծուջարդը: Ուժայինները նաեւ արցունքաբեր գազ արձակեցին ցուցարարների ուղղությամբ եւ ձերբակալեցին 4-5 հոգու, որոնք ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի ու Արամ Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքում: Կատարվածից հետո երթը այդպես էլ չլքած մարդիկ գնացին Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ կարճ հանրահավաք:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել