Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՍԵՐԺԻՆ ԿԲՐԴԻ ԴԵՊԻ ՓՈՍԸ

Մայիս 09,2007 00:00

\"\"

Երեկ ՆԺԿ-ի նախաձեռնած՝ մայիսի 5-ին սկսված քաղաքական հետապնդումներին առնչվող քննարկման ժամանակ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Երբ ես ասում եմ՝ ԱԳ նախարարին դժվար է քրեական մեղադրանք առաջադրել, նկատի ունեմ նաեւ այն, որ ամեն մի երկրում կա չգրված օրենք՝ նախկին պաշտոնյաներին հանցանքի համար չեն ներում, բայց դժվար են դիմում պատժամիջոցների, ու դրա մեջ ինքնապաշտպանության բնազդ էլ կա: Սերժ Սարգսյանը մտածում է, որ ինքը մինչեւ կյանքի վերջ իշխանությո՞ւն է լինելու: Բնական է, որ չի լինելու, ու բնական է, որ պահ է գալու, երբ ձերբակալվելու է: Այսօր այս քայլով նա ուղղակի ապագա իշխանություններին, որոնք իրեն ձերբակալելու են,«քարտ բլանշ» է տալիս՝ նրանց համար ավելի հեշտ դարձնելով հոգեբանական այդ անցումը: Այսինքն՝ ինքն իր տակ փոս է փորում: Ես այդպես եմ գտնում: Պետք է գտնել նրան, ով Ս. Սարգսյանին կբրդի այդ փոսը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել