Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը (ձախից), ըստ «e-channel»-ի՝ այսպես է հակադարձել այն մեղադրանքներին, թե ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) կրիմինալ է. «Ոչ մի տեղ գրված չէ, որ նա կրիմինալ է: Ես երբեւէ չեմ տեսել, որ նա դատված լինի, կամ ինչ-որ փաստաթղթով ապացուցվի, որ նա իսկապես կրիմինալ է: Ես Լյովիկի հետ շփվել եմ եւ հաստատ եմ ասում՝ ըտենց բան չկա: Նույնիսկ ես ուզում եմ ասել, որ կուսակցության խորհրդի նիստի ժամանակ թերթեր էին բաժանել մեզ, Լյովիկը նստած խաչբառ էր լուծում: Խաչբառ լուծելն ամեն մարդու բան չէ՝ ասեմ ձեզ: Ես չեմ պատկերացնում, որ Լյովան կրիմինալ է»: