Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ես հավատում, ո՞ւմ՝ քվեարկում

Մայիս 04,2007 00:00

Ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում APR Group-ը անց է կացրել իր հերթական հասարակական կարծիքի հետազոտությունը:

\"\"

Ըստ վերջին տվյալների՝ մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին պատրաստվում է մասնակցել մեր բնակչության 64,25%-ը: Ապրիլի 15-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 50,5% (+13,75%):

Քանի որ հարցումն անց է կացվել քարոզարշավի ընթացքում, ապա հետաքրքրական է իմանալ, թե մեր համաքաղաքացիները ինչքանով են հասցրել ծանոթանալ կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ: Հարցվողների 50.38%-ը դեռեւս ծանոթ չէ նախընտրական ծրագրերի հետ: 16.38%-ը կարծում է, որ բավականաչափ ծանոթ է ՀՀԿ-ի (13,57%), ԲՀԿ-ի (5,58%), ՕԵԿ-ի (4,68%), ՀՅԴ-ի (4,68%) ծրագրերի հետ:

Այն հարցին, թե ինչ խնդիրների վրա կցանկանայիք, որպեսզի կուսակցությունները ուշադրություն դարձնեին իրենց նախընտրական ծրագրերում, հարցվողների մեծ մասը նշել է սոցիալական ոլորտը (69,38%): Հարցվողները կարեւորել են նաեւ կրթական (14,18%), տնտեսական (5,13%) ոլորտների խնդիրները: Տվյալ փուլում Ղարաբաղյան հիմնահարցը հետաքրքրում է հարցվողների 1,51%-ին: Այլ հարց է, թե կա՞ արդյոք կուսակցություն, որը իր ծրագրերի մեջ ներառել է այդ հարցերի իրատեսական լուծումը: Հարցվողների 22,78%-ը նշել է, որ այդպիսի ուժ չկա, այս ամենը միայն նախընտրական խոստումներ են, 40,57%-ը դժվարացել է պատասխանել:

Այնուամենայնիվ, իրենց կողմից կարեւորված հարցերի իրատեսական լուծումը հարցվողները տեսնում են ԲՀԿ (10,26%), ՀՀԿ (9,20%), ՕԵԿ (4,98%), եւ «Ժառանգություն» (4,68%) կուսակցությունների նախընտրական ծրագրերում:

«Առաջիկա կիրակի օրը ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք» հարցի պատասխանները բերված են ստորին աղյուսակում (հարցը չի տրվել այն հարցվողներին, որոնք չեն պատրաստվում մասնակցել մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին):

Թեեւ «բոլորին դեմ» տարբերակը քվեաթերթիկներում բացակայում է, այնուամենայնիվ, հարցվողների 2,38%-ը պատրաստվում է քվեարկել հենց այդպես, ինչը վկայում է իրազեկության պակասի մասին:

Հարցվողների 72,27%-ը վերջնական է համարում տվյալ կուսակցության օգտին քվեարկելու իր որոշումը: Ուստի կուսակցությունները պետք է ջանք գործադրեն 27,73% վստահության քվեները ամրապնդելու եւ 18,23% դեռ չկողմնորոշվածների քվեները ստանալու համար:

Եթե հաշվի առնենք, որ քարոզարշավը դեռ շարունակվում է, ապա չեն բացառվում որոշակի փոփոխություններ: Սակայն նշենք, որ համաձայն ՀՀ ԸՕ գլուխ 4 հոդ. 21.3 կետի՝ քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների վարկանիշների հրապարակումը: Հետազոտությունը անց է կացվել Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Հարցման է ենթարկվել 663 հարցվող, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների +-4% ճշգրտությունը: Հարցումը հեռախոսային է, ընտրանքը՝ պատահական, չկրկնվող։ Հարցվողին տրվել են փակ եւ բաց (հարցազրուցավարը չի ընթերցել հարցերի պատասխանները) հարցեր:

Հարցումն իրականացվել է Ազատ Հասարակություն երիտասարդական իրավապաշտպան ՀԿ-ի APR Group ստորաբաժանման կողմից:

Հարցումն իրականացվել է սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով: Ստացված տվյալները հետագայում օգտագործվելու են գիտական նպատակներով: Հետադարձ կապ՝ 091-300-748

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել