Երիտասարդ դաշնակցականները («Նիկոլ Աղբալյան» միությունը), հավատարիմ մնալով կուսակցության դարավոր ավանդույթներին, ապրում են տեսլականներով եւ, ըստ այդմ, ժամանակ առ ժամանակ հրապարակավ այրում են զանազան առարկաներ: Օրինակ, նրանք ամեն տարի ապրիլի 24-ին այրում են Թուրքիայի դրոշը՝ այսպիսով փոխհատուցելով թուրքերին իրական վնաս տալու անհնարինությունը: Իսկ երեկ նրանք Շառլ Ազնավուրի հրապարակում այրեցին կոռուպցիայի խրտվիլակը. շուրջ 9 տարի իշխանության մեջ լինելով՝ ՀՅԴ-ն, հավանաբար, դա է համարում կոռուպցիայի դեմ պայքարի իր լավագույն նվաճումը: