Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻ՞Ց Է ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ

Մայիս 01,2007 00:00

\"\"

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ապրիլի 28-ին «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե ինչ-որ անհայտ անձինք մարտի կեսերին իրեն են փոխանցել Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի ձայնագրությունը, որն օրերս հայտնվեց մամուլում: Հրանտ Խաչատրյանը սղագրությունը տարածողների մասին նույնիսկ հավելյալ տեղեկություններ է հայտնել. «Ֆայլն ունի «properties» բաժին, որտեղ նշվում է ֆայլը բացելու ժամանակը եւ այն կազմակերպությունը, որտեղ գրանցված է տվյալ համակարգիչը: Իմ ֆայլը բացվել է մարտի 20-ին, առավոտյան 5:13-ին, կազմակերպությունը՝ SAS, հեղինակը` administrator»: Հիշեցնենք, որ «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանը ՕԵԿ խմբակցության անդամ էր, սակայն 2006-ին հեռացվեց «Օրինաց երկրից»: Այժմ նա ՀՀԿ անդամ է եւ Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել