Արագածոտնի մարզի քրդերով բնակեցված Ռյա թազա գյուղում ՀՀԿ նախընտրական շտաբն ահա այսպիսի պայմաններում է կազմակերպում քարոզարշավը: Ցավոք, այն պահին, երբ «Առավոտի» թղթակիցը լուսանկարում էր այս շտաբը, դրա ղեկավարը մեկնել էր Աշտարակ: Ուստի հնարավոր չեղավ պարզել՝ հատկապես ո՞ր մթերքը վաճառելիս է նա ընտրողներին ծանոթացնում ՀՀԿ-ի ծրագրերին եւ կատարած աշխատանքին: