Թեեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները, մասնավորապես լուսանկարում պատկերված Արամ Մանուկյանը (ՀՀՇ) եւ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) հուշագիր են ստորագրել՝ ազնիվ ընտրապայքար տանելու մասին, այդ հուշագրի կետերը ամեն քայլափոխի խախտվում են: Թե՛ այս եւ թե՛ մյուս թեկնածուները նշում են, որ բազմաթիվ են անձնագրեր հավաքելու, ընտրակաշառք բաժանելու եւ պաստառները միտումնավոր պատռելու դեպքերը: