Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 22 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին (17-ը՝ նոկաուտով), հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 26-ին՝ Բեռլինում: «Allboxing.ru»-ն տեղեկացնում է, որ Արթուրի մրցակիցը կանադացի Սեբաստիան Դեմերսն է: Ցայսօր նա անցկացրել է 20 մենամարտ ու բոլորում էլ հաղթել մրցակիցներին, ընդ որում 9-ը՝ նոկաուտով, եւ IBF-ի այս քաշային կարգի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Աբրահամ-Դեմերս մենամարտը Արթուրի համար լինելու է անցած տարվա սեպտեմբերին ծնոտի վնասվածքից հետո առաջին վերադարձը ռինգ: