Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանահայ համայնքում

Ապրիլ 19,2007 00:00

Իսպանահայ համայնքում

\"\"Իսպանիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն ս/թ ապրիլի 1-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում, Վալենսիայի Առաքելական եկեղեցու վարչության նախագահ Ռոբերտ Եղիազարյանի նախաձեռնությամբ, գումարեց իսպանահայ համայնքի ժողով՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովին ներկա էին Մադրիդից, Բարսելոնայից, Կարկախետից, Ալիկանտեից եւ Իսպանիայի մյուս քաղաքներից ժամանած երեսունհինգ պատվիրակներ, հայազգի մեկնաբան եւ թարգմանչուհի Գայանե Խաչատրյանը: Ընդունվեց որոշում՝ ապրիլի 22-ին մայրաքաղաք Մադրիդում կազմակերպել քայլարշավ՝ նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նպատակ ունենալով նաեւ մարդկային այդ մեծ ողբերգության մասին իրազեկել իսպանացի ժողովրդին: Իր ելույթում Լուիս Բարբերա Սապատերոն նշեց, որ ինքը միշտ շարունակելու է մնալ Հայ համայնքի կողքին եւ օժանդակելու է իր հնարավորության սահմաններում: Հարկ է նշել, որ հյուպատոսը արդեն հինգ տարի է՝ ինչ ամենատարբեր առիթներով օգնում է իսպանահայ համայնքին: Նա անխափան երթ մաղթեց նախատեսվող քայլարշավին ու նրա մասնակիցներին: Ներկա հայերը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Լուիս Բարբերա Սապատերոյին՝ հայանպաստ գործունեության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել