Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲՈՂՈՔՆԵՐԻՆ

Ապրիլ 19,2007 00:00

Թեկնածուների առաջադրման օրվանից՝ մարտի 23-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 10 դիմում, որոնց մի մասն ավելի շատ առաջարկություններ է պարունակում, քան բողոքներ:

Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Ըստ նրա, դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են կուսակցություններին ընտրողների հետ հանդիպման համար դահլիճներ, ինչպես նաեւ գովազդային պաստառների համար տեղ չտրամադրելուն եւ որոշ համայնքներում անձնագրերի հավաքմանը: Ազարյանը նշեց, որ ի պատասխան «Օրինաց երկրի» բողոքի՝ պարզաբանվել է, որ անվճար հիմունքներով կարող են տրամադրվել միայն պետական սեփականություն հանդիսացող դահլիճներն ու տարածքները, իսկ համայնքային սեփականություն հանդիսացողները՝ ոչ: Պաստառների կապակցությամբ նշվեց, որ որոշ թեկնածուների մոտ «շփոթություն է առաջացել». նրանց կողմից նույնացվել են քարոզչական պաստառները եւ վահանակներին տեղադրվող արտաքին գովազդները: Անձնագրերի հավաքման վերաբերյալ ահազանգերը ԿԸՀ-ն ուղարկել է դատախազությանը, ոստիկանությանը եւ տարածքային կառավարման նախարարությանը: Դատախազությունը հայտնել է, որ նյութեր չի նախապատրաստել՝ կոնկրետ փաստերի բացակայության պատճառով:

ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ ոստիկանությունը բավականին օպերատիվ է արձագանքում ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ ահազանգերին, եւ վստահեցրեց, որ ցուցակներում հայտնաբերված թերություններն անպայման կշտկվեն: Նա նաեւ հայտնեց, որ հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար եթերաժամ տրամադրելու կարգի վերանայումը նպատակահարմար չէ մի շարք պատճառներով: Ըստ Ազարյանի, ԿԸՀ-ի նիստում այդ կարգը հաստատելիս 25 քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չի առարկել, եւ այժմ էլ նրանցից որեւէ մեկը, բացառությամբ «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի՝ պաշտոնապես դժգոհություն չի հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել