Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՎԵ՞ՇՏԸ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 19,2007 00:00

\"\"

Մի շարք կուսակցություններ քարոզարշավի բաղկացուցիչ են դարձրել բժշկական ծառայությունների մատուցումը: Ասենք, «Բարգավաճ Հայաստանը» բժիշկներով համալրված ջոկատներ էր ուղարկում մարզեր, իսկ ՀՅԴ քարոզարշավին մասնակցում է առողջապահության նախարարը եւ հընթացս տալիս մասնագիտական խորհուրդներ: Ուստի շատ իրական է թվում այն զավեշտը, որը երեկ «Առավոտին» պատմեց մի կուսակցական գործիչ. «Ապարանի տարածաշրջանի գյուղերից մեկի դպրոց են այցելում «Բարգավաճի» ներկայացուցիչները՝ մամոգրաֆիայի շարժական կենտրոնով: Բայց երբ տնօրենին ասում են, թե պիտի կրծքի ձրի հետազոտություն անցկացնեն՝ տնօրենը պոռթկում է. «Ամեն կին 2 կուրծք ունի, իսկ դուք 25 կուսակցություն եք: Գոնե օրգաննե՛րն իրար մեջ բաժանեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել