Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿՐԿՆԵ՞Ն ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ապրիլ 18,2007 00:00

\"\"Այսօր Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկում է ազատ, հունահռոմեական ոճերի եւ կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականները Սոֆիայում հանդես են գալու ամբողջական կազմերով, իսկ կանանց մրցաշարին մասնակցելու է միայն Կարինե Շադոյանը:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը թիմում ընդգրկել է.

55 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան

60 կգ՝ Արտյոմ Նազարյան

66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան

74 կգ՝ Ռուսլան Կոկաեւ

84 կգ՝ Վադիմ Լալիեւ

96 կգ՝ Շամիլ Գիտինով

120 կգ՝ Ռուսլան Բասիեւ:

Հունահռոմեական ոճում Լեւոն Ջուլֆալակյանը վստահել է հետեւյալ ըմբիշներին.

55 կգ՝ Աշոտ Խաչատրյան

60 կգ՝ Խոսրով Մելիքյան

66 կգ՝ Արման Անդրիկյան

74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան

84 կգ՝ Դենիս Ֆորով

96 կգ՝ Արման Գեղամյան

120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարինե Շադոյանին, երեկ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայում տեղեկացրին, որ նրան Բուլղարիա ուղեկցող մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր մեկնելուց առաջ դեռ չէր կողմնորոշվել, թե մարզուհին ո՞ր քաշային կարգում է հանդես գալու, քանի որ Կարինեն իրեն լավ է զգում ե՛ւ 67 կիլոգրամում, ե՛ւ 72-ում:

Տղամարդկանց հավաքականներում բացակայում են Եվրոպայի անցած տարվա առաջնության չեմպիոնները՝ Ռոման Ամոյանը եւ Կարեն Մնացականյանը: Ռոմանը վնասվածք ունի եւ վիրահատությունից հետո ներկայումս վերականգնվում է, իսկ Կարենը հավաքական չի ընդգրկվել, քանի որ հունահռոմեական ոճում մարզիչները որոշել են մրցավայր տանել միայն հանրապետության այս տարվա չեմպիոններին:

Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունը արգասաբեր էր մեր հանրապետության ըմբիշների համար: Դենիս Ֆորովը, Ռուսլան Կոկաեւը, Շամիլ Գիտինովը նվաճել էին արծաթե, Վադիմ Լալիեւը՝ բրոնզե մեդալ, իսկ Ռուսլան Բասիեւը Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել էր երրորդ մրցանակակիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել