Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ՉԻ ԼԻՆԻ ՁԵՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Ապրիլ 18,2007 00:00

ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտարկման առաքելությունների հետ ապրիլի 13-ի հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրել էր, որ խորհրդարանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Օրինաց երկրից»: Այս աշխատանքային խմբի քարտուղարությունն ապրիլի 16-ից գրառում է միջազգային դիտորդական առաքելությունների եւ Հայաստանի քաղաքացիների նկատած թերությունները՝ դրանք խմբին փոխանցելու եւ արագորեն վերացնելու նպատակով:

Երեկ ճեպազրույցում «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը հրաժարվել մաս կազմել այս աշխատանքային խմբին՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «15-20 օր է մնացել Ազգային ժողովի լիազորությունների ավարտին: Մամուլը հեղեղված է փաստերով՝ քարոզարշավում առկա տարբեր խախտումների մասին: Խնդրեմ, կարող են իրենք արձագանքել: Մենք չենք մասնակցում զուտ ձեւական ինչ- որ ընթացակարգերի: Լա՞վ բան է, թող անեն, ես չգիտեմ: Բայց ի՞նչ պետք է անի այդ խումբը, երբ այն որեւէ անգամ ո՛չ հավաքվել է, ո՛չ ինչ-որ խնդիր քննարկել, ոչ էլ որեւէ մանդատ ունի քննարկելու որեւէ խնդիր: Դա ուղղակի արտաքին տպավորություն ստեղծելու համար է՝ որ խորհրդարանական ուժերը հավաքվե՜լ են եւ այլն: Ժամանակ չունենք զբաղվելու նման գործերով՝ մեր քաղաքական թիմն ակտիվ քարոզարշավի մեջ է: Դրա համար էլ ասում ենք՝ անո՞ւմ եք, արե՛ք, գաղափարը լավն է, բայց այդ գաղափարն իրականություն դառնալու ոչ մի հնարավորություն չունի»:

ՕԵԿ նախագահն ընդդիմադիր ուժերի համակարգող խորհուրդ ստեղծելու առաջարկն էլ քննարկել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ եւ երեկ ասաց. «Պաշտպանում ենք գաղափարը, բայց որեւիցե մարմին ստեղծելուն մենք կողմ չենք: Ցանկացած մարմին նշանակում է գործունեության սկզբունքներ, ուղղություններ, որոշումների կայացման ընթացակարգ եւ այլն, որոնք այս դեպքում մեզ համար ուղղակի հասկանալի չեն: Ընտրություններին մնացել է 20 օր: 20 օրվա ընթացքում այդ մարմինն ի՞նչ պետք է անի, որոշումներն ինչպե՞ս պետք է ընդունվեն՝ ինտերնետո՞վ, քվեարկությա՞մբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30