Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՅՈՒՐ «ԶՈՀԸ»

Ապրիլ 13,2007 00:00

\"\"Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ երեկ հանդիպեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը, որը ժամանակին Գերագույն դատարանում «31»-ի գործով դատավորն էր, եւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որին պրն Ավետիսյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար: Սակայն նրանք շատ ջերմորեն իրար ողջունեցին, կատակներ փոխանակեցին:

1996-ին այդ դատավարության ընթացքում էլ էին երբեմն նման դեպքեր արձանագրվում: Ասենք, դատավոր Ավետիսյանը դիտողություն արեց դահլիճում աղմուկի կապակցությամբ. «Լռությո՛ւն: Իսկ ում չի հետաքրքրում՝ կարող է դուրս գալ»:

Ամբաստանյալ Վահան Հովհաննիսյանը վանդակից ձեռք բարձրացրեց. «Պարոն դատավոր, ես կարո՞ղ եմ դուրս գալ, ինձ այս ամենը բոլորովի՛ն չի հետաքրքրում»: «Դուք առայժմ նստեք»,- հրահանգեց Դավիթ Ավետիսյանը:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել