ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ
«Առավոտի» 28.03.07 համարում տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին պետք է կայանային հայաշատ Գլենդել քաղաքի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) քաղաքապետի ընտրությունները: Նշել էինք նաեւ, որ 18 թեկնածուից 4-ը հայ է: Նրանք են՝ Րաֆֆի Մանուկյանը, Գրեգ Գրիգորյանը, Վրեժ Աղաջանյանը եւ Շահե Քյոռօղլյանը: Պարզվում է, քաղաքապետի հայազգի թեկնածուները «հայավարի» են պահել իրենց նախընտրական շրջանում, ու իրար դեմ աշխատել ամենակեղտոտ մեթոդներով, իսկ Գրեգ Գրիգորյանը հենց ընտրությունների օրը դանակահարվել է:Գ. Հ.
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ ՊԱՏԸ ՓԼՎԵԼ Է
Ըստ ՀՀ փրկարար ծառայության, ապրիլի 9-ին Վանաձորի «Տարոն-2» թաղամասում գտնվող «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի արգելագոտու պատից 3 մետր հեռավորության վրա գտնվող հողաթումբը՝ 10-12 մետր բարձրություն, փլուզվել է: 6 քմ մակերեսով փլուզումը, բախվելով 25 սմ հաստությամբ քարե պարիսպին, քանդել եւ մասնակիորեն վնասել է այն:Համապատասխան ծառայություններն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ: