Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅՈԹԵՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆՆ ԷՐ

Ապրիլ 11,2007 00:00

\"\"Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ առաջնության ավարտին մնում է ընդամենը չորս տուր:

Մեկօրյա հանգստից հետո մասնակիցներն այսօր պայքարը շարունակում են 8-րդ տուրում: Իսկ նախորդ օրը հաջող էր հատկապես մեր աղջիկների համար: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հերթական հաղթանակը տարավ այս անգամ Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկա-Երեւանի» իր թիմակից, Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեի նկատմամբ եւ 5,5 միավորով բաժանում է 2-8-րդ հորիզոնականները: Մրցակիցներին պարտության մատնեցին նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրիասյանը եւ 4,0-ական միավորով մրցաշարային աղյուսակում բավականին վեր բարձրացան:

Հակառակ աղջիկների, տղաները դիրքերը որոշ չափով զիջել են: Եթե 6-րդ տուրից հետո լավագույն հարյուրյակում ունեինք 4 ներկայացուցիչ, ապա հաջորդ օրը Ռաֆայել Վահանյանի պարտությունից հետո այդ թիվը մեկով կրճատվեց: Մեկ միավոր կորցրեց նաեւ Կարեն Ասրյանը: Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը վաստակեցին կեսական միավոր: Այդ օրը հաջողությունն ուղեկցեց միայն Զավեն Անդրիասյանին եւ Աշոտ Անաստասյանին: 7-րդ տուրից հետո մեր տղաները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ.

54. Արտաշես Մինասյան, 57. Տիգրան Լ. Պետրոսյան, 97. Արման Փաշիկյան, 120. Ռաֆայել Վահանյան, 133. Զավեն Անդրիասյան, 142. Գաբրիել Սարգսյան, 197. Տիգրան Քոթանջյան, 235. Կարեն Ասրյան, 245. Աշոտ Անաստասյան: Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցապայքարին մասնակցում է 400-ից ավելի շախմատիստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել