Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԵՖԻՆ ՔԵՖ ՉԻ ՀԱՍՆԻ

Ապրիլ 11,2007 00:00

\"\"

«Ընտրություններում տարած մեր հաղթանակը՝ արժանին մատուցելու ազնիվ մղումով, նվիրում եմ Անդրանիկ Մարգարյանի թանկ ու պայծառ հիշատակին»,- երեկ Արմավիր քաղաքի մշակույթի տանը կայացած հանդիսության ժամանակ հայտարարեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որը երդմամբ ստանձնեց իր պարտականությունների կատարումը: Երեկ նրան շնորհավորելու էին եկել ոչ միայն ՀՀԿ խորհրդի անդամները, այլ նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը եւ այլք: Մի պահ ՀՀԿ-ի քարոզարշավի վերածված այս միջոցառումից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին ոչ միայն պրոֆեսիոնալ պարողները, այլ նաեւ դահլիճում ներկաները: Եվ մի ծերունու հետ պարելուց հետո Արմավիրի քաղաքապետը գրկախառնվեց նրա հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել