Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՍԽԱԼ ՀԱՆԵՑԻՆ

Ապրիլ 09,2007 00:00

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ ուղարկել է մամուլի ծանուցում, որում իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցում տեղ գտած գնահատականների հետ: Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է. «Ուսումնասիրելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2006թ. արդյունքների ամփոփման պաշտոնական զեկույցում բերված տվյալները, չենք կարող համաձայնել այնտեղ կատարված եզրակացությունների, օգտագործված որակումների, կատարված ընդհանրացումների եւ մանավանդ այն քարոզչական ձեռագրի հետ, որ կիրառվում էր այդ կապակցությամբ սույն թվականի ապրիլի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում։ Զեկույցում տեղ են գտել անհիմն ենթադրություններ ՀՀ Սահմանադրական դատարանի 18. 04. 2006թ. որոշման պահանջների կատարման ուղղությամբ, առանց նկատի առնելու, որ այդ որոշումից հետո ընդունվել են նոր իրավական ակտեր, որոնցով կարգավորվում եւ իրականացվում է իրացման գոտիներում օտարման գործընթացը, եւ պետբյուջեից վերադարձվել է բնակիչներից պահված եկամտահարկի գումարը:Մենք կարծում ենք, որ մեր հետագա համագործակցությունը կկրի ավելի կառուցողական, գործնական բնույթ, անսքող նեգատիվիզմի փոխարեն փորձ կարվի ավելի խորանալ երեւույթների էության եւ խնդիրների բարդության մեջ, կկարողանանք ճիշտ համատեղել մեր քաղաքացիների անձնական եւ հասարակության շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել